Բավ է պառակտվել
12-11-2018 12:34

86-րդ րոպեին Մխիթարյանի խփած գոլը փրկել է “Արսենալը” 16 խաղի ընթացքում առաջին պարտությունից

 

Անգլիական պրեմիեր լիգայի 12-րդ տուրին “Արսենալն” “Էմիրեյթս” մարզադաշտում ոչ ոքի է խաղացել “Վուլվերհեմփթոնի” հետ՝ 1։1։ Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացել է հարձակվող Իվան Կավալեյրուն:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 79-րդ րոպեին, իսկ 86-րդ րոպեին կիսապաշտպանը խփել է գոլ՝ փրկելով “Արսենալը” “Վուլվերհեմփթոնից” տնային խաղում կրած պարտությունից։

“Արսենալը”, որը պարտություն չի կրել բոլոր 16 մրցաշարում, 24 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղն ԱՊԼ- ի աղյուսակում, իսկ “Վուլվերհեմփթոնը” 16 միավորով 11-րդ հորիզոնականում է:

Հաջորդ փուլում նոյեմբերի 26-ին Ունաի Էմերիի սաներն արտագնա խաղում կհանդիպեն “Բորնմաունթի” հետ, իսկ “գայլերը” նույն օրը կընդունեն “Հադերսֆիլդին”։