Բավ է պառակտվել
10-04-2017 10:47

«Սանդերլենդի» դեմ « ՄՅՈւ»-ի խաղում Մխիթարյանի գոլը ռեկորդային դարձավ

«Սանդերլենդի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հեղինակած գոլը ռեկորդային է ճանաչվել:
«Մխիթարյանը գոլ խփեց երկրորդ խաղակեսի 45-րդ վայրկյանում. Դա ընթացիկ Պրեմյեր-լիգայի երկրորդ խաղակեսում խփված ամենաարագ գոլն է»,- ասված է Պրեմյեր լիգայի Twitter-յան էջում:
Մխիթարյանի շնորհիվ «ՄՅՈւ»-ն 3:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց հակառակորդին:
30 ֆուտբոլային հանդիպումներից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 57 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը: «Կարմիր սատանաները» երեք միավորով առաջ են անցել «Արսենալից», որը մի խաղով պակաս է խաղացել: