Բավ է պառակտվել
05-02-2021 15:56

Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Հայաստանի չեմպիոն

Ծանրամարտի Հայստանի առաջնությանը մասնակցել է ավելի քան 100 մարզիկ։ Մրցումների վերջին օրը հանդես եկան գերծանրաքաշայինները (+109կգ)։
Ծանրամարտիկ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը դարձել է Հայաստանի չեմպիոն գերծանր քաշում, հայտնել են Sputnik Արմենիային Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Միանսյանը երկամարտի արդյունքով գրանցել է 435կգ։ Երկրոդ տեղում է Ոարազդատ Լապալյանը՝ 430կգ, երրորդ տեղում՝ Օլիմպիական խաղերի ևս մեկ փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ում արդյունքը 415 կգ է։

Այլ քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել են Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Մոնթե Մխիթարյանը (67 կգ), Նշան Անտոնյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ)։
Տղամարդկանց Հայաստանի առաջնությանը 10 քաշային կարգում մասնակցել է 100 ավել մարզիկ։