Բավ է պառակտվել
08-12-2022 18:06

Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը դարձել է Խանտի Մանսիյսկի շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացված Մ20 տարեկանների միջազգային մրցաշարում:
Նա տարել է 6 հաղթանակ, գրանցել է երկու ոչ-ոքի և կրել մեկ պարտություն՝ 4-րդ տուրում զիջելով ռուսաստանցի Վիկտորիա Լոսկուտովային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ շախմատիստուհին 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Շանթ Սարգսյանն էլ երրորդ տեղն է զբաղեցրել՝ վաստակելով 5 միավոր և արժանանալով բրոնզե մեդալին: Նա մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Կիրիլ Շուբինին զիջել է ընդամենը 1 միավորով:
Շանթ Սարգսյանը 9 պարտիաներում 2 հաղթանակ է տարել, 6 անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել մեկ պարտություն:

Հայաստանցի Մարիամ Մկրտչյանը Թուրքիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ժամանակից շուտ հաղթող է ճանաչվել
Անաստասիա Դեմուրչյանը ոսկե մեդալ է նվաճել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում
Հայաստանի հավաքականը դուրս մնաց բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունից
Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնության հայ մասնակիցները
Ռուսաստանի Դաշնության երիտասարդական հավաքականի անդամ Նաիր Տիկնիզյանը որոշել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում