Բավ է պառակտվել
09-02-2018 18:55

Փհենչհան-2018. Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է օլիմպիական շքերթին (լուսանկարներ)

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կայանում է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Տպավորիչ շոուից հետո մեկնարկել է օլիմպիական շքերթը, որին մասնակցել են մասնակից երկրների պատվիրակությունները:

ՀՀ դրոշն օլիմպիական շքերթի ժամանակ տարել է դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:

 

Շքերթին մասնակցել են նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը,և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Հիշեցնենք` Փհենչյան-2018-ում Հայաստանն ունի երեք մարզիկ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: