Բավ է պառակտվել
23-07-2018 20:48

Հայկական զիփլայնը կներառվի աշխարհի ամենաերկարների թոփ տասնյակում

Տավուշի մարզի Ենոքավան գյուղը նոր զիփլայնի միջոցով կկապվի «Yell Extreme Park» էքստրիմ պարկի հետ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Yell Extreme Park» պարկի հեղինակ և համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը։ Զիփլայնի երկարությունը կկազմի 2400 մետր։

Ավելի վաղ նշվում էր, որ այդ Zip Line–ի երկարությունը կկազմի 2680 մ, բարձրությունը` 200–300 մետր, թռիչքի տևողությունը` 3 րոպե, իսկ առավելագույն արագությունը` 120 կմ/ժ։ Այդ ժամանակ աշխարհի ամենաերկար Zip Line–ը գործում է Մեքսիկայում` 2545 մետր երկարությամբ։

«Այս տարի մենք ավելի շատ ենք աշխատում պարկի ենթակառուցվածքի ու ծառայությունների բարելավման վրա։ Ունենք 2 մլն դոլար արժողությամբ պատրաստի ներդրումային ծրագիր, բանակցություններ են ընթանում մի շարք ընկերությունների ու հիմնադրամների հետ։ Հեղափոխության օրերին մեր աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին», – ասաց Չիբուխչյանն`հավելելով, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է առաջարկել մոտ 20 ծառայություն, մասնավորապես կկառուցվեն ավելի հարմարավետ ադմինիստրացիա, ֆուդկորտ, ատրակցիոններ։