Բավ է պառակտվել
16-07-2018 20:51

Հենրիխ Մխիթարյանը յուրօրինակ ձևով շնորհավորել է Ֆրանսիային աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ

 

Հայաստանի հավաքականի ավագ ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանսիայի հավաքականին Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ֆրանսիացիները կիրակի Առաջնության եզրափակչում ջախջախել են Խորվաթիայի հավաքականին 4։2 հաշվով` դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն։ Առաջին անգամ Ֆրանսիայի հավաքականը կարողացել է նվաճել այդ տիտղոսը 1998 թ.–ին։

«Ճանաչեցի՞ք ինձ, վերադառնում ենք 98 թ.–ն։ Շնորհավորում եմ աշխարհի չեմպիոններին», – գրել է Մխիթարյանը Facebook–ի իր էջում։

Հրապարակված լուսանկարում պատկերված է 9–ամյա Մխիթարյանը , ում դեմքին նկարած է Ֆրանսիայի դրոշը։