Բավ է պառակտվել
02-02-2017 14:08

Գեղարքունիքի մարզից հոկեիստը ռեկորդ է սահմանել Ռուսաստանի երիտասարդական լիգայում

 Գեղարքունիքի մարզից Արտյոմ Մանուկյանը նոր ռեկորդ է սահմանել Ռուսաստանի երիտասարդական լիգայում:
«Օմսկի ճուռակների» հարձակվող Արտյոմ Մանուկյանը հավաքել է 2 (0+2) միավոր «Լադյայի» հետ ՀԵԼ-ի հերթական առաջնությունում (3:0): Այդպիսով, 18-ամյա հարձակվողը ռեկորդ է սահմանել «գոլ+փոխանցում» համակարգով: Մանուկյանը 50 խաղում հավաքել է 94 (38+56) միավոր:
Նախորդ ռեկորդը` 92 միավոր, պատկանում է միանգամից երկու հոկեիստի` Դմիտրի Միխայլովին և Ալեքսեյ Միտրոֆանովին: 2012/13 խաղաշրջանում Միխայլովը «Պողպատյա աղվեսների» կազմում հավաքել է 92 (32+60) միավոր 54 խաղում: Միտրոֆանովը «Տոլպարում» 2013/14 խաղաշրջանում 55 խաղում հավաքել է 92 (40+52) միավոր: