Բավ է պառակտվել
10-01-2023 08:56

Դադարեցրե՛ք խոսել պարոնայք, գործե՛ք, քանի դեռ չի սկսել հայերի երկրորդ ցեղասպանությունը

Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիս Ջորկաեֆը հանդես է եկել հայտարարությամբ։

«29 օր է, որ ահազանգում ենք, գրում ենք, տեղեկացնում ենք, վրդովվում ենք, խնդրում ենք, աղաչում ենք..․ 29 օր է, որ կյանքի ճանապարհը փակել են ադրբեջանցիները։ 29 օր է, որ աշխարհը, մեկնաբանություններ է անում առանց որևէ արդյունքի․․․ Դադարեցրե՛ք խոսել պարոնայք, գործե՛ք, քանի դեռ չի սկսել հայերի երկրորդ ցեղասպանությունը», գրել է Ջորկաեֆը թվիթերի իր էջում։

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման 29-րդ օրը
Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխայի իրավունքները։

Ադրբեջանական կողմը, իբր «էկոլոգիական նկատառումներով», շարունակում է ամբողջությամբ փակ պահել Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-16-ը Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ։ Ներկայումս հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։