Բավ է պառակտվել
21-02-2020 17:06

Ինձ մոտիվացնում են Իմ ազգը, այն մարդիկ, ովքեր դրսում մոտենում են ինձ ու շնորհավորում

Վարչապետի հայտարարած 25 օլիմպիական ոսկե մեդալներից մի քանիսը եթե իմը լինի, շատ լավ կլինի: Ամեն ինչ կանեմ՝ երկրորդ ոսկին նվաճելու համար: Այս մասին Բաղրամյան 26-ում տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Հարցին թե ունեք մեկ օլիմպիական ոսկի, դեպի երկրորդը գնալու ճանապարհին ի՞նչն է մոտիվացում։ Ալեքսանյանը նշեց ,որ իրեն մոտիվացնում է մեր ժողովուրդը։
«Այժմ իմ նպատակն ու ցանկությունը Տոկիո-2020-ում կրկնակի օլիմպիական չեմպիոն հռչակվելն է: Ոչինչ չեմ խոստանում, կփորձեմ ամեն ինչ անել, որ նպատակիս հասնեմ:Ինձ մոտիվացնում են Իմ ազգը, այն մարդիկ, ովքեր դրսում մոտենում են ինձ ու շնորհավորում, մշտապես ասել եմ, որ կփորձեմ , ինձանից կախված ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար։
«Իմ կարծիքով, պետք է քրտնաջան աշխատել, մարզիկներն իրենց առջև դնեն նպատակ ու հասնեն այդ նպատակին։ Այդ դեպքում մենք լավ արդյունքներ կունենաք։ Զգում ենք կառավարության, օլիմպիական կոմիտեի, նախարարության կողմից ուշադրություն»,- ասաց Արթուր Ալեքսանյանը։

Իսկ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանն այս տարվա համար նպատակներ ունի՝ նախ դառնալ Եվրոպայի եռակի չեմպիոն, ապա գնալ Տոկիո՝ օլիմպիական ոսկու հետևից։ «Շատ մարտական եմ տրամադրված»,–ասաց մարզիկը։
Հարցին՝ արդյո՞ք հավանական է համարում մինչև 2050 թվականը 25 օլիմպիական ոսկի ունենալը, ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծանրամարտիկն ասաց. «Ինչու ոչ։ Ունենք շատ լավ տվյալներով երիտասարդներ, ովքեր կարող են նվաճել ոսկե մեդալները։ Ամենակարևորը դրա համար պայմաններ են»։


Ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն, 2019 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը էլ նշեց,որ ։ «Յուրաքանչյուր մարզիկի ձգտած միակ բարձունքը օլիմպիական ոսկին է, ամեն ինչ արվում է դրա համար, որ Տոկիոյում այդ ոսկին ունենանք»,-
Նա նշեց, որ մայիսի վերջին հաշվարկներից հետո պարզ կլինի, թե քանի օլիմպիական տեղ ունեն, ովքեր են մեկնելու Տոկիո-2020։
Ինչ վերաբերում է այսօրվա միջոցառմանը, ծանրամարտիկն ասաց, որ մարզիկների, մարզաշխարհի համար նման միջոցառումները ոգևորիչ են. «Զգում ես, որ քո արածը, քո գրանցած արդյունքը զուր չի անցել, քո երկիրը գնահատում է քո արդյունքը։ Բոլորս շատ զգացված ենք այս վերաբերմունքի համար, ավելի շատ պարտավորցենում է, որ մենք օլիմպիական տարում ձգտենք ավելի մեծ արդյունքների»։

Իսկ ահա Հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունառոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը մի փոքր ուշ բայց պարգեւատրվեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով։ Պարգեւն անվանի մարզիկին նախագահական նստավայրում տեղի ունեցած 2019թ․ Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգեւատրությունից առաջ հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շնորհակալ եմ պարգեւի համար: Վերջապես հեղափոխությունը հասավ սպորտին, ուրախ եմ, շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախարարին»,- ասաց Արմեն Նազարյանը պարգեւը ստանալուց հետո։