Բավ է պառակտվել
01-10-2019 22:32

Մխիթարյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի կարևոր հանդիպումներ լուրջ վնասվածքի պատճառով

Հայաստանի հավաքականի ավագ և “Ռոմայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել սեպտեմբերի 29-ին։ Դա պատահել է Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրի “Լեչե-Ռոմա” հանդիպման 87-րդ րոպեին։

Ինչպես տեղեկացրել է Հայսատանի ֆուտբոլի ֆոդերացիայի մամլո ծառայությունը, երեքշաբթի Մխիթարյանը բուժզննում է անցել Հռոմում, որի արդյունքում նրա մոտ ախտորոշվել է ազդրի մկանի մասնակի վնասվածք։ Հռոմեական թիմի ՀՖՖ-ին ուղարկած պաշտոնական նամակի համաձայն, Մխիթարյանն, ըստ երևույթին, չի խաղա երեք շաբաթ։

Այսպիսով, ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ հանդիպումներին։ Նրա վերականգնման ավելի ստույգ ժամկետները պարզ կդառնան լրացուցիչ հետազոտությունից հետո։