Բավ է պառակտվել
24-06-2021 07:56

Հայտնի են Եվրոպայի չեմպիոնատի 1/8-ի մասնակիցները

Որոշվել են ֆուտբոլի Եվրոպայի 2020թ․ առաջնության 1/8 եզրափակչի առաջին զույգերը։

Ուելս-Դանիա
Իտալիա – Ավստրիա

Երկու հանդիպումն էլ կկայանան հունիսի 26-ին։

Ուելսի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղն A խմբում, Դանիան՝ B խմբում։ Իտալիան A խմբի առաջատարն է, իսկ ավստրացիները C խմբի երկրորդ տեղում են։

Ռուսաստանի հավաքականը դուրս է մնացել Եվրո-2020-ից։ Խմբային փուլի վերջին տուրում ռուսաստանցիները ջախջախիչ պարտություն կրեցին Դանիայի ազգային հավաքականից (1։4)։ Խմբային փուլի արդյունքներով B խմբում առաջին տեղն 9 միավորով գրավեց Բելգիայի հավաքականը: Դանիան, Ֆինլանդիան և Ռուսաստանն ունեն երեքական միավոր, բայց րացուցիչ ցուցանիշներով դանիացիները հայտնվեցին երկրորդ տեղում, ֆինները՝ երրորդ, իսկ ռուսները զբաղեցրին վերջին՝ չորրորդ տեղը: