Բավ է պառակտվել
20-07-2021 15:00

Հայտնի են Հայաստանի օլիմպիական հավաքականի դրոշակակիրները

Միջազգային օլիմպիական կոմիտեի և Ամառային խաղերի կազմկոմիտեի որոշմամբ յուրաքանչյուր թիմ կունենա երկու դրոշակակիր` մարզիկ և մարզուհի:

Տոկիոյում Հայաստանի օլիմպիական հավաքականի դրոշակակիրները կլինեն հայտնի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն ու լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամլո ծառայությունից:

Նշվում է, որ ՄՕԿ-ի և Ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի որոշմամբ յուրաքանչյուր թիմ կունենա երկու դրոշակակիր`մարզիկ և մարզուհի։

Օլիմպիական խաղերը կանցկացվեն մեկ տարի ուշացումով՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: 2021 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու համար, որոնք տեղի կունենան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, Տոկիո (Ճապոնիա) կժամանեն 11 հազար մարզիկ գրեթե 200 երկրից: Նրանք կպայքարեն մեդալների 339 հավաքածուի համար: Այս մարզական փառատոնին Հայաստանը կներկայացնի 17 մարզիկ 8 մարզաձևում։