Բավ է պառակտվել
07-09-2018 09:49

Մենք ամենայն լրջությամբ ենք պատրաստվում Մակեդոնիայի հետ խաղին․Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագը լրագրողների հետ զրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հաղթանակը Լիխտենշտեյնի նկատմամբ։

Խաղը կայացել է նախորդ օրը Երևանում, Հանրապետական մարզադաշտում։ Խաղի 30-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող կիսապաշտպան Մարկոս Պիցելին։ Սակայն 33-րդ րոպեին Լիխտենշտեյնը վերականգնել է հաշվի հավասարությունը։ Տիգրան Բարսեղյանը, Արազ Օզբիլիսի ցնցող անցումից հետո 76-րդ րոպեին խփել է հաղթական գոլը։ Խաղի 69-րդ րոպեին հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի իրացրել 11 մետրանոցը։
“Խփած գնդակից հետո մենք կորցրեցինք ուշադրությունը և գնդակ բաց թողեցինք։ Խաղը ծանրացավ, սակայն մենք փորձում էինք գտնել դարպասները գրավելու բանալին։ Կարելի է ասել, որ դա իմ օրը չէր, շատ հնարավորություններ կորցրեցի։ Գլխավորը, որ մենք հաղթեցինք և երեք միավոր վաստակեցինք”,- ասել նա։
Մխիթարյանը նշել է, որ խաղի ամենաբարդ պահն իր համար չիրականացված տուգանայինն էր։
“Կարծում եմ, եթե ես իրականացնեի 11 մետրանոցն, ապա խաղն ավելի հեշտ կանցներ, բայց սա ֆուտբոլ է, և այստեղ սխալվում է նա, ով ոչինչ չի անում՛”,-ասել է ֆուտբոլիստը։
Ինչ վերաբերում է Մակեդոնիայի հետ հաջորդ խաղին՝ կիսապաշտպանը նշել է, որ հավաքականը հաղթանակի հետևից է մեկնում։
“Եթե կան այնպիսիններն, ով հաղաթանակի համար չեն մեկնում Մակեդոնիա, ապա ավելի լավ է ընդհանրապես չգնան։ Դճվար խաղ է լինելու, բայց մենք դրան ամենայն լրջությամբ ենք նախապատրաստվում”,- ասել է Մխիթարյանը։

Հայաստանի թիմը հայտնվել է Ազգերի լիգալի D դիվիզիոնի չորրորդ խմբում։ Նրա մրցակիցներն են Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Հիբրալթարի հավաքականները։ Խմբային մրցաշարը կկայանա 2018թ․աշնանը։ Յուրաքանչյուր չորս դիվիզիոնի հաղթողը 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կստանա։
Հայկական թիմը հաջորդ խաղը կխաղա մակեդոնացիների հետ սեպտեմբերի 9-ին Սկոպյեում։