Բավ է պառակտվել
27-06-2016 11:32

Ինչպես և ինչու է սպորտը լավացնում հիշողությունը

Սպորտը դրական է ազդում մտավոր ունակութունների ու հիշողության վրա, սակայն այդ ազդեցության պատճառները առայսօր մինչեւ վերջ ուսումնասիրված չեն: Ծերացմաան ազգային ինստիտուտի գիտնականները՝ Հենրիետա վան Պրաագի ղեկավարությամբ կարծում են, որ սպորտով զբաղվող մարդկանց հիշողությունը լավանում է, քանի որ գլխուղեղ է մատակարարվում Բ կատեպսին սպիտակուցը, որը արտադրվում է մկանային բջիջներում:

Վազքից հետո մկների, կապիկների ու մարդկանց մոտ արյան մեջ ավելանում է այդ սպիտակուցի մակարդակը, իսկ մկների վրա արված փորձարկումները ցույց են տալիս, որ սպիտակուցը իրոք կարող է մկաններից գլխուղեղ հասնել: Իմանալով այդ մասին՝ գիտնականները համեմատել են «նորմալ» մկներին ու այն մկներին, որոնց օրգանիզմը ունակ չէ կատեպսին Բ արտադրել: Կենդանիների մի մասը այդ փորձի ժամանակ քիչ էր շարժվում, իսկ մյուսները կանոնավոր վազում էին վազքուղով:

Դրանից հետո փորձի շրջանակում կրծողները պետք է կատարեին առաջադրանք Մորիսի լաբիրինթոսում, որտեղ անհրաժեշտ էր հասնել ջրի տակ թաքնված պլատֆորմային: Մի քանի օր շարունակ կատարելով այդ առաջադրանքը, առողջ մկները լավ վարժվել էին ու հեշտությամբ էին գտնում պլատֆորման: Սկզբում ինտենսիվ վազող, իսկ հետո լաբիրինթոս գնացող առողջ մկները ավելի արագ էին հասկանում՝ ինչպես հասնել պլատֆորմային, իսկ այն մկները, որոնց օրգանիզմը կատեպսին Բ չի արտադրում, չէին կարողանում հիշել դրա տեղը:

Այսպիսով, գիտնականներին հաջողվել է ցույց տալ կապը մարզումների, հիշողոթյան բարելավման ու կատեպսին Բ-ի միջեւ: Այս կապերը կան նաեւ մարդկանց մոտ՝ նրանք ովքեր չորս ամսվա ընթացքում կանոնավոր սպորտով են զբաղվել, ավելի լավ արդյունքներ են ցույց տվել հիշողության թեստերում, կատեպսին Բ-ի մակարդակն էլ նրանց մոտ ավելի բարձր է եղել քան նրանց մոտ, ովքեր քիչ էին շարժվում:

Այդուհանդերձ, կատեպսին Բ սպիտակուցի դերը դեռ մինչեւ վերջ ուսումնասիրված չէ, նաեւ բավականաչափ հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով է այդ սպիտակուցը հաղթահարում գեմատոէնցեֆալիկ խոչընդոտը: Բացի դրանից, գիտնականները դեռ պետք է ուսումնասիրեն արդյոք տարիքի հետ սպիտակուցի մակարդակը փոխվում է եւ ինչպես է այն գործում: