Բավ է պառակտվել
11-08-2016 10:42

Կարեն Աղամալյան. «Երկուսն էլ շատ ծանր մենամարտեր անցկացրեցին»

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով` Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը շատ ծանր մենամարտեր են անցկացրել Օլիմպիական խաղերի 1/16 եզրափակչում։
«Երկուսն էլ շատ ծանր մենամարտեր անցկացրեցին։ Ինձ համար անսպասելի էր Արամի՝ առաջին ռաունդում կրած պարտությունը, չէինք պատկերացնում, որ այսքան ակտիվ մրցակից է։ Արամն իր դիպուկության հաշվին կարողացավ հաղթել։ Իսկ ինչ կապված է Հովհաննեսի հետ, ապա սա բռնցքամարտ է, և ամեն մի սխալը որոշիչ կարող է լինել։ Բայց նա կամքի ուժի շնորհիվ վերականգնվեց»,- գլխավոր մարզչի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը, հաղթել են առաջին մենամարտերում։