Բավ է պառակտվել
20-07-2022 19:39

Կարլսենը հրաժարվել է Նեպոմնյաշիի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղից

Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ չի պաշտպանի չեմպիոնական տիտղոսը Յան Նեպոմնյաշիի հետ մրցախաղում: Այս մասին նա ասել է Magnus Effect փոդքասթի թողարկման ընթացքում։

«Ճիշտ է, որ ես Մադրիդում էի և հանդիպել եմ ՖԻԴԵ-ի ղեկավարության հետ՝ կապված հավակնորդների մրցաշարի ավարտի հետ։ Ես ոչ մի պահանջ կամ առաջարկ չեմ ունեցել։ Ես եկել եմ այնտեղ, որպեսզի նրանց ասեմ, որ չեմ պաշտպանելու չեմպիոնական տիտղոսը հաջորդ մրցախաղում »,- ասել է Կարլսենը։

Կարլսենը նշել է, որ ՖԻԴԵ-ի ղեկավարներն իրեն մի քանի առաջարկ են արել, որոնցից մի քանիսը նրան դուր են եկել, ուրիշները՝ ոչ։

«Իմ որոշումն ուժի մեջ է. Այն ինձ հարմար է, ես երկար եմ մտածել այս որոշման մասին՝ ավելի քան մեկուկես տարի։ Զրուցել եմ իմ թիմի, ՖԻԴԵ-ի, Յանի (Նեպոմնյաշիի) հետ և ասել, որ մոտիվացված չեմ ևս մեկ մրցախաղ անցկացնելու շախմատային թագի համար»,- ասել է Կարլսենը։

Կարլսենն ընդգծել է, որ չի հեռանում շախմատից և շարունակելու է ակտիվորեն մասնակցել մրցաշարերին։