Բավ է պառակտվել
22-05-2020 15:59

Գեղեցկությունը զոհեր է պահանջում անգամ կորոնավիրուսի ժամանակ

 

Մայիսի 18-ից գործում են նաև մարզասրահներն ու ֆիթնես ակումբները։
Ինչպե՞ս են պահպանվում անվտանգության կանոններն այս տարածքներում կամ ինչպե՞ս են անցնում կորոնամարզումները։ Այցելում եմ մարզասրահներից մեկը՝պարզվումէ Ֆիթնես ակումբ մուտք գործելը կորոնավիրուսի կանոններով է․ ախտահանվում ես, ջերմաչափվում ու անցնում առաջ։
Մարզասրահում անակնկալներ կան։ Մարդիկ մարզվում են դիմակներով ու ձեռնոցներով ։
«Իրականում շատ դժվար է մարզվել դիմակով ու ձեռնոցներով, սակայն այլընտրանք չկա, այլևս չենք կարող նստել տանը»,–ասումէ Գայանեն, ով արդեն մեկ տարի մարզվում է։
Կենտրոններից մեկի տնօրենը՝ Լուսինե Պողոսյանը, ասում է, որ պարետատան պահանջները բավականին խիստ են։ Եթե նախկինում իրենց մեծ դահլիճում, որը մոտ 90 քմ մակերես ունի, պարապում էին 30- ից 40 հոգով, ապա այժմ նույն տարածքում մարզումներ անցկացվում են ամենաշատը 8 հոգով։

Ամենադժվարը հանդերձարանի պահն է՝ պարետի ցուցումով այստեղ հանգնվել ուհանվել չի կարելի։ Մարզվողները մարզասրահ պետք է գան համապատասխան հագուստով։
Եթե մարզասրահներում դիմակն ու ձեռնոցները կորոնանորամուծություններ են, ապա հագուստի պարտադիր մաս են ատամնաբուժարաներում ։
«Մուտքի մոտ բոլոր այցելուներին բախիլներ ենք տալիս, պահանջում ենք դիմակ կրել, ախտահանում են ձեռքերը, ստուգում ենք ջերմությունը և դրանից հետո միայն ներս թողնում»,–ասում է բժշկական կենտրոններից մեկի տնօրեն Դիանա Տեր –Գրիգորյանը ։
Այստեղ յուրաքանչյուր հաճախորդ լրացնում է հարցաթերթիկ, որտեղ նշում է, թե վերջին անգամ երբ է հիվանդացել, արդյո՞ք ջերմություն ունեցել է, գրիպանման երևույթներ երբ են առկա եղել ։ Այնուհետև ուղեկցում են բժշկի մոտ։
Բժիշկ - պացիենտ հարաբերություններում սոցիալական հեռավորություն պահելն, ինչ խոսք, դժվար է։ Բժշկական կենտրոնի տնօրենն ասում է՝ քանի որ ռիսկային խմբում են, կիրառում են պաշտպանիչ այլ միջոցներ ևս։
Բժշկուհին նշում է, որ մարդիկ անփույթ են ու լուրջ չեն վերաբերվում կորոնավիրուսին, մինչդեռ իրավիճակն ավելի լուրջ է, քան կարծում են։

 

 

Արմինե Գևորգյան