Բավ է պառակտվել
18-04-2022 23:26

Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է նորածին որդու մահվան մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է նորածին որդու մահվան մասին։

«Խորը տխրությամբ հայտնում ենք, որ մեր փոքրիկը մահացել է։ Սա ամենաուժեղ ցավն է, որը կարող են ունենալ ծնողները։ Միայն դստեր ծնունդն է մեզ ուժ տալիս վերապրելու այս պահը հույսով և երջանկությամբ։ Կցանկանայինք շնորհակալություն հայտնել բժիշկներին և բուժքույրներին օգնության և հոգատարության համար։ Բոլորս դատարկություն ենք զգում այս կորստով և խնդրում ենք այս դժվարին պահին պահպանել մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը։ Մեր փոքրիկ, դու մեր հրեշտակն ես։ Մենք միշտ կսիրենք քեզ», – գրել է Ռոնալդուն սոցցանցում։
2021թ․ հոկտեմբերին Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հայտնել էին, որ զույգ երեխա՝ որդի և դուստր են սպասում։
37-ամյա հարձակվողը չորս երեխա ունի․ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը, որը ծնվել է 2010 թվականին անհայտ մորից, Եվան և Մատեոն, որոնք ծնվել են 2017 թվականին փոխնակ մորից և Ալանա Մարտինան, որը ծնվել է 2017 թվականին Ջորջինայից։