Բավ է պառակտվել
10-07-2018 21:18

Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս»։

Այս մասին «սերուցքայինները» հայտարարել են պաշտոնական կայքի միջոցով:

33-ամյա պորտուգալացին «Ռեալում» է հանդես գալիս 2009 թվականից: Նա «Մանչեսթեր Ունայթեդից» 93 մլն եվրոյով տեղափոխվել էր «արքայական ակումբ»:

Իսպանական ակումբի հետ Ռոնալդուն 13 տիտղոս է նվաճել: