Բավ է պառակտվել
15-07-2018 19:51

Լեգենդար քիքբռնցքամարտիկ «Դոկտոր» Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

 

Ծնունդով Հայաստանից, լեգենդար պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտիկ Ջորջիո «Դոկտոր» Պետրոսյանը հաղթանակ է տարել իր ադրբեջանցի հակառակորդ Չինգիզ Ալազովի նկատմամբ մրցավարների միաձայն որոշմամբ:

Ջորջիոն ավելի վաղ ճանաչվել է աշխարհի լավագույն քիքբռնցքամարտիկ` անկախ քաշային կարգերից: Հանդես գալով Իտալիայի դրոշի ներքո` նա իր մականունը ստացել է ռինգում կատարած տեխնիկական գործողությունների` անթերի և ճշգրիտ լինելու համար: Պետրոսյանի կարիերակում անցկացրած գրեթե իննսուն մենամարտերից կա ընդամենը երկու պարտություն: