Բավ է պառակտվել
30-12-2022 10:45

82 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ Պելեն

82 տարեկան հասակում մահացել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 29-ին, հայտնել է The Associated Press-ը։

«Մենք քեզ անվերջ սիրում ենք։ Հանգչիր խաղաղությամբ»,- Instagram-ի իր էջում գրել է ֆուտբոլիստ Քելի Նասիմենտայի դուստրը։

2021 թվականի սեպտեմբերին նրա մոտ ուռուցք էր հայտնաբերվել, որը հեռացվեց, և սկզբում բժիշկները բարենպաստ կանխատեսումներ էին տալիս։ Բայց արդեն նոյեմբերի վերջին ֆուտբոլիստին անսպասելիորեն հոսպիտալացրեցին մարմնի ընդհանրացված այտուցով, այդ թվում՝ դեկոմպենսացված սրտի անբավարարությամբ։ Նշվում էր, որ քաղցկեղի բուժման նպատակով վերջին ամիսներին իրականացված քիմիաթերապիան արդյունք չի տվել։

Դեկտեմբերի 21-ին հաղորդվեց, որ Պելեի առողջական վիճակը վատացել է, բրազիլացու մոտ արձանագրվել է հիվանդության բացասական դինամիկա, նա ավելի ինտենսիվ խնամքի կարիք ունի՝ երիկամների և սրտի աշխատանքի խանգարման պատճառով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հրաժեշտ է տվել հարազատներին, քանի որ ինքնազգացողությունը շատ վատացել է։

Պելեն Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն է։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան նրան ճանաչել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։

Նա աշխարհի միակ ֆուտբոլիստն է, ով որպես խաղացող երեք անգամ՝ 1958, 1962 և 1970 թվականներին, դարձել է աշխարհի չեմպիոն։ 1966 թվականի աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ խմբից։ Պելեն Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում և դարձել 77 գոլի հեղինակ։