Բավ է պառակտվել
05-08-2021 11:00

Լևոն Արոնյանը հաղթեց Շախրիյար Մամեդյարովին և անցավ Chessable Master-ի կիսաեզրափակիչ

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2,5։0,5 հաշվով հաղթել է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին անցել Grand Chess Tour սերիայի Chessable Master մրցաշարի կիսաեզրափակիչ։

100 հազար դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարը անցկացվում է երկու փուլով: Առաջինում անցկացվեց շրջանաձև մրցաշար, որի արդյունքներով 8 լավագույնները կորոշեն հաղթողին նոկաուտ համակարգով: Մրցույթն անցկացվում է արագ շախմատի կանոններով (15 րոպե յուրաքանչյուր քայլի համար՝ 10 վայրկյան հավելումով):