Բավ է պառակտվել
11-12-2018 13:39

Լևոն Արոնյանը հավակնում է Grand Chess Tour-ի գլխավոր մրցանակին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հավակնում է Լոնդոնում անցկացվող Grand Chess Tour մրցաշարի գլխավոր մրցանակին։
Ինչպես հայտնում է chesspro.ru կայքը, նոքաութ–համակարգի գլխավոր մրցանակը խաղարկում են Grand Chess Tour–ի նախորդ փուլերի արդյունքներով լավագույնy ճանաչված մասնակիցները։
Բացի Արոնյանից խաղարկությանը մասնակցում են Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա) և Խիկարու Նակամուրան (ԱՄՆ)։
Կիսաեզրափակիչները կանցնեն դեկտեմբերի 11–13–ը, իսկ դեկտեմբերի 15–17–ը կկայանան 1–ին և 3–րդ տեղերի համար հանդիպումները։
Խաղերը բաղկացած են երկու պարտիաներից։ Դասական շախմատում հաղթանակի համար տրվում է 6 միավոր, ոչ–ոքիի համար՝ 3, արագ շախմատում` 4 միավոր է տրվում հաղթանակի համար, 2–ը` ոչ–ոքիի, բլիցում` 2 միավոր հաղթանակի և 1 միավոր՝ ոչ–ոքիի համար։