Բավ է պառակտվել
18-02-2017 13:11

Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին

ՖԻԴԵ-2017 «Գրան- պրի»-ի առաջին փուլը կմեկնարկի փետրվարի 18-ին՝ Շարժա քաղաքում (ՄԱԷ):
18 մասնակիցների թվում է նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Մրցաշարին մասնակցություն կունենան նաև Մաքսիմ Վաշյե- Լեգրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը(Ադրբեջան), Դին Լիժենը (Չինաստան), Պավել Էլյանովը(Ուկրաինա), Մայքլ Ադամսը(Մեծ Բրիտանիա), Յան Նեպոմնյաշիյը (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշուկը(Ռուսաստան) և այլ շախմատիստներ:
Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք մրցաշարը կանցնի շվեյցարական սիստեմով՝ 9 տուրերով:
ՖԻԴԵ-ի գրան- պրին բաղկացած է 4 մրցաշարերից (մյուս երեքը կանցնեն Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մայորկայում): Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հնարավորություն կստանան մասնակցել հավակնորդների մրցաշարին: