Բավ է պառակտվել
16-05-2019 13:06

Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան-Պրիի մոսկովյան փուլին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան-Պրիի առաջին փուլին, որը կմեկնարկի մայիսի 17-ին Մոսկվայում։

Համաձայն championat.com-ի՝ 2020թ․աշխարհի առաջնության փուլերից մեկը հանդիսացող մրցաշարին կմասնակցի 16 ճանաչված գրոսմայստեր յոթ երկրից։

Արոնյանից բացի մասնակիցների թվում են Անիշ Գիրին (Հոլանդիա), Շախրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Յան Նեպոմնյաշին (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Վեյ Ին (Չինաստան), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան), Յան Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան), Դանիիլ Դուբովը (Ռուսաստան)։

Գրան - Պրիի մոսկովյան փուլը կկայանա մայիսի 17-ից 29-ը Բոտվինիկի անվան Շախմատիստի կենտրոնական տանը։

ՖԻԴԵ-ի 2019 թվականի Գրան-Պրիի խաղարկությունը բաղկացած է չորս մրցաշարից, որտեղ աշխարհի 21 ուժեղագույն շախմատիստները կպայքարեն հավակնորդների մրցաշար անցնելու երկու ուղեգրի և 800 հազ․եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդի համար։ Ամեն փուլի մրցանակային ֆոնդը 130հազ․եվրո է, իսկ ամբողջ մրցածարինը՝ 280հազ․եվրո։

Բոլոր մրցաշարերն անցկացվում են 16 խաղացողի համար չորս շրջանով՝ նոկաուտ համակարգով։ Յուրաքանչյուր շրջանում խաղարկվում է երկու պարտիա ժամանակի դասական վերահսկողությամբ, և, անհրաժեշտության դեպքում՝ թայ-բրեյքով։