Բավ է պառակտվել
23-04-2020 20:30

Լևոն Արոնյանը կմասնակցի “Ազգերի լիգայի գավաթի” առցանց մրցաշարին Եվրոպայի հավաքականի կազմում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Եվրոպայի հավաքականի կազմում կմասնակցի “Ազգերի լիգայի գավաթի” առցանց մրցաշարին (FIDE Chess.com Online Nations Cup), գրել է ՖԻԴԵ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Սուտովսկին ֆեյսբուքյան իր էջում։
Նա նշել է, որ Եվրոպայի թիմի ավագն է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը; Արոնյանից բացի, թիմում ընդգրկված են Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Նիդերլանդներ) և Աննա Մուզիչուկը (Ուկրաինա): Պահեստային խաղացողներն են Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան) և Նանա Ձագնիձեն (Վրաստան)։
Թիմային առցանց Ազգերի գավաթի մրցաշարը, որը կազմակերպել են ՖԻԴԵ-ն և Chess.com առաջատար շախմատային պորտալը կմեկնարկի 2020թ․մայիսի 5-ին և կեզրափակվի մայիսի 10-ին: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 180հազ, ԱՄՆ դոլար։
Մրցաշարին կմասնակցեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի հավաքականները և “Մնացած աշխարհը” ներկայացնող թիմը։

Ընդ որում, մրցաշարի կանոններին համաձայն՝ յուրաքանչյուր հանդիպմանը թիմերի կազմում պետք է ընդգրկված լինի առնվազն մեկ կին խաղացող։

“Այս դարաշրջանի մարտը հիշեցնում է գոլֆի Ռայդերի գավաթը կամ 1970-ին “ԽՍՀՄ-ն ընդդեմ մնացած աշխարհի” շախմատի հանդիպումը, որը գլխավոր իրադարձությունն էր Բոբբի Ֆիշերի ծաղկունքի օրոք”,- նշել է Chess.com- ը։