Բավ է պառակտվել
15-08-2019 22:34

Լևոն Արոնյանը դարձել է Grand Chess Tour հեղինակավոր մրցաշարի հաղթող

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Սենթ-Լուիսի (ԱՄՆ) հեղինակավոր Grand Chess Tour-ի արագ և կայծակնային շախմատի մրցաշարում։

Նախօրեին ավարտվել են կայծակնային մրցաշարի մրցումները, որտեղ Արոնյանը հաղթել 3 պարտիայում, պարտվել՝ մեկում, իսկ մնացած չորսում խաղացել է ոչ-ոքի։

Ավելի վաղ Արոնյանը միանձնյա հաղթել էր արագ շախմատի մրցաշարում։

Ըստ chesspro.ru կայքի, Արոնյանը 22 միավորով գլխավորում է ընդհանուր մրցաշարային աղյուսակը, 21,5-ական միավորով նրան հետևում են Դինգ Լիժենը (Չինաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա) և Յու Յանժին (Չինաստան):

Հինգերորդ տեղում ռուսաստանցի Սերգեյ Կարյակիննն է 19,5 միավորով, ում հետևում է 17 միավոր վաստակած աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Յոթերորդ հորիզոնականը զբաղեցրել է հունգարացի շախմատիստ Ռիխարդ Ռապպորտը 16,5 միավորով՝ 1,5 միավորով պակաս, քան ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: