Ջիբլարթարում ավարտվեց Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարը (276 մասնակից):
Վերջին տասներորդ տուրում Լևոն Արոնյանը խաղաց ոչ-ոքի Հիկարու Նակամուրայի հետ (ԱՄՆ):
«Այս արդյունքը հանգեցրեց այն բանին, որ հայ շախմատիստը 7,5 միավորով բաժանեց 1-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը զբաղեցրեց 4-րդ տեղը », - տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Քանի որ մրցաշարի կանոններով հաղթողը կարող է լինել մեկը՝ մրցակիցները խաղացին թայ-բրեյք:
Լևոն Արոնյանը խաղաց Ռիչարդ Ռապորտի, իսկ Հիկարու Նակամուրան՝ Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ: Վերջին զույգից հաղթեց Լագրավը, իսկ Արոնյանը 2-0 հաշվով հաղթանակ տարավ Ռապորտի նկատմամբ:
« Արոնյանը Վաշյե-Լագրավի հետ հաղթողի կոչման համար խաղացին չորս պարտիա, արձանագրելով երեք ոչ-ոքի, և մեկ հաղթանակ՝ հօգուտ Արոնյանի»,- ասված է հայտարարության մեջ:
Մրցաշարի պաշտոնական կայքն արդեն շնորհավորել է հայ շախմատիստին՝ հաղթանակի կապակցությամբ: