Բավ է պառակտվել
26-09-2016 09:54

Մոսկվայում մեկնարկում է Տալի հուշամրցաշարը` Լևոն Արոնյանի մասնակցությամբ

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է Տալի 10–րդ հուշամրցաշարին, որը կանցկացվի Մոսկվայում սեպտեմբերի 25–ից հոկտեմբերի 6–ն ընկած ժամանակահատվածում։

Հուշամրցաշարը կանցկացվի շրջանակային համակարգով։ Բացի Արոնյանից, իրենց ուժերը կչափեն Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ), Վիշվանատան Անանդը (Հնդկաստան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Լի Չաոն (Չինաստան), Պետեր Սվիդլերը (ՌԴ), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Յան Նեպոմնյաշչին (ՌԴ), Եվգենի Տոմաշևսկին (ՌԴ):