Բավ է պառակտվել
29-09-2017 13:09

Ծանրամարտիկ Լիանա Գյուրջյանը 3 ոսկե մեդալ է նվաճել՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

 

Հայ ծանրամարտիկ Լիանա Գյուրջյանը 3 ոսկե մեդալ է նվաճել՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Ինչպես հաղորդում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, Կոսովոյում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում նախօրեին պայքարը սկսել են Հայաստանի հավաքականի աղջիկները:
Մինչև 15 տարեկանների առաջնությունում 69 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը մեկ գլուխ բարձր է եղել բոլոր մրցակիցներից: Նա մեկ օրում նվաճել է երեք ոսկե մեդալ. երկամարտում՝ (183 կգ), պոկում վարժությունում՝ (78 կգ) և հրում վարժությունում՝ (105 կգ):