Բավ է պառակտվել
29-09-2021 10:17

Լուկաս Սելարայանն Արգենտինայից տեղափոխվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքական

Հայկական արմատներով 29-ամյա արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ԱՄՆ-ի «Կոլամբուս Կրյու» ակումբում հանդես եկող 29-ամյա կիսապաշտպանի միջև բանակցությունների արդյունքում Սելարայանը հավաքականին կմիանա արդեն հոկտեմբերին կայանալիք մարզական հավաքի ընթացքում։
«Կայացրել եմ ինձ համար կարևորագույն որոշում՝ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Որոշումը չեմ կայացրել մեկ օրում, սա կշռադատված քայլ է։ Վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, շփվել եմ նաև հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ”,- պատմել է ֆուկտոբիլստը ՀՖՖ կայքին։:
Նա նշել է, որ գիտեր հայկական արմատներիս մասին, սակայն Արգենտինայում հայ համայնքի հետ սերտ կապ չի ունեցել: “Հենց այդ պատճառով ինձ ժամանակ էր հարկավոր, որպեսզի կարողանամ նման կարևոր որոշում ընդունել։ Սեպտեմբերին ընտանիքիս հետ քննարկելուց հետո կայացրեցի Հայաստանի հավաքականին միանալու որոշում”,- հայտնել է Սելարայանը, նշելով, որ պատրաստ է անել առավելագույնը Հայաստանի հավաքականի առջև կանգնած լուրջ խնդիրները լուծելու համար։
“Ուրախ եմ, որ Հայաստան եմ գալիս այս կարևորագույն փուլում և հույս ունեմ հավաքականի հետ նոր բարձունքներ նվաճել»,- ասել է Սելարայանը։