Բավ է պառակտվել
31-08-2020 13:03

«Մանչեսթեր Սիթին» Մեսիին առաջարկում է հնգամյա պայմանագիր՝ 500 միլիոն եվրո արժողությամբ

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը պատրաստ է իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին առաջարկել 500 միլիոն եվրո:

Աղբյուրի տեղեկություններով, 33-ամյա արգենտինացու հետ պայմանագիրը կստորագրվի հինգ տարով: Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 50 միլիոն եվրո: Նշվում է, որ Մեսին հինգ տարուց երեքը կխաղա Անգլիայի Պրեմիեր լիգայում (ԱՊԼ), իսկ 2023/24 մրցաշրջանում կմիանա «Նյու Յորք Սիթի» ակումբին: Ֆուտբոլի գլխավոր լիգա (MLS) տեղափոխվելու համար նա կստանա 250 միլիոն եվրո պարգևավճար։

Ավելի վաղ Մեսին «Բարսելոնային» հայտնել էր հեռանալու իր ցանկության մասին։ Կատալոնացիները խաղացողի տրանսֆերի համար պահանջում են 700 միլիոն եվրո հատուցում, բայց այս կետն, ըստ Cadena SER ռադիոկայանի, անվավեր կլինի, եթե պայմանագիրը դադարեցվի ընթացիկ մրցաշրջանում: Արգենտինացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հուլիսի 30-ը: Ավելի ուշ Mirror թերթը հայտնել է, որ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Մեսիին «Մանչեսթեր Սիթիին»280 միլիոն եվրոյով :

Մեսին «Բարսելոնայի» սան է, նա հիմնայան թիմի կազմում առաջին անգամ հանդես է եկել 2004 թվականին: Արգենտինացին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խփել է ավելի քան 700 գոլ: Մեսին վեց անգամ նվաճել է «Ոսլե գնդակը»՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակն ըստ France Football ամսագրի վարկածի, ինչը հանդիսանում է ռեկորդ։