Բավ է պառակտվել
10-04-2021 20:06

Մարտիրոսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, բայց ձախողվեց երկամարտում

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում մեկ օրվա ընթացքում նվաճել է երեք ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ։

Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաջողվեց նվաճել միայն ոսկե մեդալ։

Հայ մարզիկը հաղթեց պոկում վարժությունում, բայց հրումում զրո ստացավ ու դուրս մնաց երկամարտի պայքարից։

Սամվել Գասպարյանի և Արսեն Մարտիրոսյանի փայլուն ելույթներից հետո հայ մարզասերներն հատուկ զգացմունքով էինք սպասում Սիմոն Մարտիրոսյանի ելույթին։ Հայ դյուցազունը 109կգ քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդն էր։ Այս քաշային կարգում համաշխարհային բոլոր ռեկորդները պատկանում են աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հայ ծանրորդին։

Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանն իր առաջին մոտեցումը կատարեց ծանրաձողին, երբ բոլոր ծանրորդներն արդեն ավարտել էին իրենց մոտեցումները։ Մոտեցումն անհաջող էր։ Երկրորդի ժամանակ էլ Մարտիրոսյանը տեխնիկական սխալ թույլ տվեց, ու չնայած նա պատրաստ էր բարձրացնել քաշը, բայց մրցավարներն արդեն միջամտեցին, և մոտեցումը համարվեց ձախողված։ Տիտղոսակիր հայ ծանրորդը մոտ էր զրո ստանալուն։ Բայց երրորդ մոտեցումով Սիմոնը հստակ կատարեց վարժությունը և 190կգ արդյունքով նվաճեց ոսկե փոքր մեդալը։ Նույն սցենարով զարգացան նաև իրադարձությունները հրում վարժությունում։ Սիմոնը կրկին հարթակ դուրս եկավ իր բոլոր հակառակորդներից հետո։ Սիմոնն առաջին մոտեցման համար պատվիրեց 227կգ, բայց ձախողեց այն։ Նա չկարողացավ բարձրացնել ծանրաձողը նաև երկրորդ մոտեցման ժամանակ։ Հայ ծանրորդը կանգնեց զրո ստանալու կամ այս դեպքում արդեն Եվրոպայի չեմպիոն դառնալու ընտրության առջև։ Ցավոք, Սիմոնին չհաջողվեց բարձրացնել պատվիրած քաշը։ Նա զրո ստացավ ու դուրս մնաց երկամարտի պայքարից։ Այսպիսով հայ ծանրորդները մեկ օրվա ընթացքում Մոսկվայում նվաճեցին երեք ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Հայաստանի հավաքանն, ընդհանուր առմամբ, ունի 5 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալ։ Շաբաէէ երեկոյան պայքարի մեջ մտավ Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Տաթև Հակոբյանը (87կգ)։

Ապրիլի 11-ին րցահարթակ դուրս կգան Արփինե Դալալայանը (87կգ) և գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը։