Բավ է պառակտվել
11-06-2015 09:38

Մեսսին կկանգնի դատարանի առջև

Դատարանը մերժել է «Բարսելոնի» և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի բողոքը:Նա մեղադրվում է հարկերի վճարումից խուսափելու մեջ: Այսպիսով՝ 27-ամյա արգենտինացին կկանգնի իսպանական դատարանի առջև, չնայած արդարանալու փորձերին: Հիշեցնենք, որ Լեոյին ու նրա հորը՝ Խորխեին, կասկածում են 2006-2009 թթ. ժամանակահատվածում 4,1 մլն եվրո հարկ չվճարելու մեջ: Մեղադրվող կողմը փորձել է ողջ մեղքը բարդել Մեսսի ավագի վրա՝ նշելով, որ ֆուտբոլիստը ֆինանսական մեքենայությունների մասնակից չէ և չի իմացել, թե ինչպես են բաշխվում իր գումարները: Սակայն դատական մարմինները մերժել են համապատասխան պահանջը, քանզի բավարար քանակով ապացույցներ ունեն, որ Լիոնելը կարող էր իմանալ այն սխեմայի մասին, որի նպատակը հարկերից խուսափելն էր: