Բավ է պառակտվել
21-11-2016 16:09

Անհայտ ակումբը Մեսսիին 100 միլիոն եվրո է առաջարկում միայն պայմանագիրը չերկարաձգելու համարv

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի և ակումբի միջև բանակցությունները բազմապիսի լուրերով ողողել են մարզական առաջատար պարբերականները:Անհայտ ակումբն արգենտինացուն առաջարկում է 100 միլիոն եվրո միայն այն բանի համար, որ նա չերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ:

Այս առաջարկից կարելի է ենթադրել, որ տվյալ ակումբը պատրաստ է նաև վճարել Մեսսիի հրաժարագինը, որը կազմում է 250 միլիոն եվրո:

«Կապտանռնագույնների» հետ Ոսկե գնդակի հնգակի դափնեկրի ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսիի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: