Բավ է պառակտվել
04-09-2019 14:54

Առաջիկա խաղերում Հայաստանը բոլորին կապացուցի, որ կարող է անցնել Եվրո -2020. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հույս է հայտնել, որ Եվրոպյի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբի առաջիկա խաղերում Իտալիայի և Բոսնիայի հավաքականների հետ հայկական թիմը կկարողանա լավ արդյունքների հասնել:

Իտալիայի ընտրանու հետ հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը Երևանի Հանրապետական մարզադաշտում և կսկսվի ժամը 20:00-ին:

“Ես գիտեմ, որ Հայաստան-Իտալիա խաղի բոլոր տոմսերը վաճառվել են: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, ովքեր ներկա կլինեն հանդիպմանն”, - ասել է Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի հավաքականը լավ հանդես կգա և լավ արդյունքի կհասնի, չնայած այն բանին, որ մրցակիցը հեշտ չէ, և խաղը շատ դժվար կլինի:

“Ինչ վերաբերում է Բոսնիայի հետ խաղին, ես հույս ունեմ, որ մենք նույնպես կկարողանանք լավ արդյունքի հասնել և բոլորին ապացուցել, որ դեռ Եվրո-2020-ին հասնելու շանսեր ունենք” , - հավելել է Մխիթարյանը:

Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի հետ հանդիպումը տեղի կունենա կիրակի, Երևանի Հանրապետական մարզադաշտում և կսկսվի ժամը 17: 00-ին:

Չորս տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով J խմբի երրորդ տեղում է: Խմբի առաջատարը դեռևս իտալացիներն են 12 միավորով։ Նրանց երեք միավոր են զիջում է երկրորդ տեղը զբաղեցնող ֆինները: Հույներն ու բոսնիացիներն ունեն 4 -ական միավոր: Վերջին տեղը գրավում է Լիխտենշտեյնի թիմը, որը ոչ մի միավոր չի հավաքել։