Բավ է պառակտվել
26-05-2022 20:57

Մխիթարյանը տեղափոխվում է «Ինտեր»։ Նա 2 տարվա պայմանագիր կկնքի 3,5 մլն եվրո աշխատավարձով

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, միլանյան ակումբը պաշտոնական առաջարկ է արել «Ռոմայի» խաղացողին՝ ազատ գործակալի կարգավիճակով տրանսֆերի շուրջ:

Ինչպես հայտնում է sports.ruco-ն, հղում անելով Corriere dello Sport պարբերականին, 33-ամյա ֆուտբոլիստը 2-ամյա պայմանագիր կկնքի՝ տարեկան 3,5 մլն եվրո աշխատավարձով:

Հայ ֆուտբոլիստը առաջիկա օրերին բուժզննում կանցնի: