Բավ է պառակտվել
02-09-2019 13:14

Մխիթարյանը տեղափոխվել է իտալական Ռոմա ակումբ

Իտալական “Ռոմա” ակումբը համաձայնության է հասել լոնդոնյան “Արսենալի” հետ վարձակալության պայմանագրով Հայաստանի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ հռոմեացիների շարքերն անցնելու վերաբերյալ, հայտնել է BBC-ն։

Նշվել է, որ պայմանագիրը կնքվել է մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն այնտեղ նշված չի որևէ պարտավորություն հայ մարզիկին հետագայում “գնելու” վերաբերյալ։

Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով, Մխիթարյանն արդեն մեկնել Հռոմ բուժզննման։

Մխիթարյանը հանդես է եկել “Արսենալի” կազմում 2018 թվականից։ Հայ ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 59 խաղի և խփել 9 գոլ։