Բավ է պառակտվել
19-02-2021 09:57

Մխիթարյանը դարձել է 11 գոլի հեղինակ և օգնել «Ռոմային» նոր ռեկորդ սահմանել Ա սերիայում

Հռոմեական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում խփել է 11 գոլ:

Հռոմեական «Ռոմա»-ն Իտալիայի Ա Սերիայում նոր ռեկորդ է սահմանել: Այդ մասին հայտնում է Opta պարբերականը:

Եվրոպայի լիգայի 1/16-ի արտագնա խաղում «գայլերը» 2-0 հաշվով հաղթել են պորտուգալական «Բրագային»։ Երկրորդ գոի հեղինակ է դարձել Բորխա Մայորալը: Սա իսպանացու խփած 10-րդ գոլն է ընթացիկ ֆուտբոլային մրցաշրջանի բոլոր մրցաշարերում:
Ջորդան Վերետուն խփել է 10 գոլ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ 11 ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում:
Պարբերականը նշում է, որ «Ռոմա»-ն Իտալիայի առաջնության միակ ակումբն է, որի երեք խաղացողներ 10 կամ ավելի գոլ են խփել 2020/2021 մրցաշրջանի բոլոր հանդիպումներում: