Բավ է պառակտվել
17-05-2019 15:08

6 հազար Մխիթարյան․”Արսենալի” երկրպագուները մտադիր են ֆլեշ-մոբ անցկացնել՝ ի աջակցություն ֆուտբոլիստի

Լոնդոնյան Արսենալի թվիթերյան CanonCrested խմբի երկրպագուներն առաջարկել են յուրօրինակ աջակցության ակցիա կազմակերպել՝ ի աջակցություն հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, եթե նա չմեկնի Բաքու ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչին մասնակցելու համար։

Անգլիական “Արսենալ” և Չելսի” ակումբների միջև ՈւԵՖԱ-ի ՉԼ-ի եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 29-ին Ադրբեջանում։ Արսենալի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել եզրափակիչ հանդիպումը, քանի որ ադրբեջանական իշխանությունները հրաժարվում են երաշխավորել նրա անվտանգությունը։

Եթե Արսենալը քաղաքական պատճառներով Բաքու մեկնի առանց Մխիթարյանի, ակումբի CanonCrested խմբի երկրպագուներն առաջարկում են անել հետևյալը․

“Կարելի է Մխիթարյանի դիմակներ ստեղծել, բաժանել դրանք այն 6 հազար երկրպագուներին, ովքեր ներկա կլինեն խաղին և այնպես կազմակերպել, որ հանդպման 7-րդ և 77-րդ րոպեներին երկրպագուները բոլորով պարզեն դիմակները”,- գրել են CanonCrested խմբի անդամներն իրենց թվիթերյան էջում։

Բրիտանական թիմումո Մխիթարյանը հանդես գալիս 7 համարի տակ։

Նախօրեին բրիտանական The Gardian” պարբերականը գրել էր, որ “Արսենալում” վրդովվել են այն փաստի կապակցությամբ, որ ինչ-ինչ խնդիրների պատճառով Մխիթարյանը ստիպված կարող է բաց թողնել այնպիսի լուրջ հանդիպում, ինչպիսին է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։

Նշվել էր նաև, որ ակումբն իր հիասթափությունն է արտահայտել այն հանգամանքի կապակցությամբ, որ նրա երկրպագուներին հատկացվել է ընդամենը 6 հազ․տոմս, այն դեպքում, երբ Բաքվի օլիմպիական մարզադաշտը 60 հազար տեղանոց է։