Բավ է պառակտվել
17-08-2016 07:01

Միհրան Հարությունյանը չկարողացավ նվաճել օլիմպիական «ոսկին»

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ) չկարողացավ նվաճել օլիմպիական «ոսկին» կանխակալ մրցավարության պատճառով։

Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ ռաունդում միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնվեցին այդ որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը։

Եզրափակչի ճանապարհին Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի Ռասուլ Չունաևին (4:1), եգիպտացի Սալեհ Ահմեդ Ադհամ Կախկին (9:0) և կորեացի Խանսյու Ռյուին (2:1)։

Այս քաշային կատեգորիայում բրոնզե մեդալներ են նվաճել վրացի Շմագի Բոլկվաձեն և ադրբեջանցի Ռասուլու Չունաևը։