Բավ է պառակտվել
20-02-2017 18:47

Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Բլեքբերնի» հետ խաղում (Տեսանյութ)

Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» նախօրեին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է իր թիմի առաջին գրոհին` դառնալով գոլային փոխանցման հեղինակ:
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Բլեքբերնին»: Հանդիպման հաշիվը բացեց «Բլեքբերնը»։ Պատասխան գնդակը խփվեց 10 րոպե անց: Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը: Հանդիպման 75–րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթանակ պարգևեց Զլատան Իբրահիմովիչը։