Բավ է պառակտվել
29-10-2016 08:59

Մոուրինյու. Մենք հավատում ենք Մխիթարյանին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի՝ «Բերքլիի» հետ խաղից առաջ, խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Որոշ ֆուտբոլիստներ արագ են հարմարվում, որոշներին՝ ավելի շատ ժամանակ է պետք: Նրանց ժամանակ է պետք ինտենսիվությունը, ագրեսիվություն և առանց գնդակի խաղին հարմարվելու համար: Մխիթարյանին ժամանակ է պետք բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար, նա գիտի, որ կարող է:

Մխիթարյանի պարագայում այդ ընթացքը դադարեցվեց վնասվածքի պատճառով: Մենք հավատում ենք Մխիթարյանին: Ուշ թե շուտ ոչ մի խնդիր չի լինի», - Մոուրինյուի խոսքը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը: