Բավ է պառակտվել
22-11-2016 09:53

Ժոզե Մոուրինյո. Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի «Ֆեյենորդի» դեմ խաղին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիուն խոստացել է, որ ՄՅու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կհայտավորվի Եվրոպա լիգայի` հոլանդական «Ֆեյենորդի» դեմ խաղում, որը կանցկացվի նոյեմբերի 24–ին։

Լրագրողների հարցին, թե երբ երկրպագուները կկարողանան տեսնել Մխիթարյանին խաղի մեջ, Մոուրինիուն ասել է. «Մխիթարյանը մոտ է խաղալուն։ Ասել եմ նրան, որ նա կընդգրկվի «Ֆեյենորդի» դեմ խաղում։

«Նա փորձում է։ Ակնհայտ է, որ նա երջանիկ չէ, սակայն նա իր հիասթափությունը վերափոխում է լավ ձևով. այն է՝ փակել բերանը, ջանասիրաբար աշխատել և փորձել հարմարվել»,– ասել է ՄՅու գլխավոր մարզիչը։

Մոուրինիուն բացատրել է նաև, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպմանը (1:1). ««Արսենալի» դեմ ասել եմ նրան. «սա քո խաղը չէ», քանի որ չէի կարծում, որ Հենրիխին պետք էր 10-20 րոպեով փոխարինման դուրս գալը»։ Մարզչի խոսքով, ինքը Մխիթարյանին ասել է, թե նրան պետք է լավ խաղ և անհրաժեշտ է լինել մեկնարկային կազմում, եթե ոչ, ապա սկսել երկրորդ խաղակեսից։

«Նրան անհրաժեշտ է ավելի քիչ ճնշում և ավելի լավ պայմաններ իր որակները բացահայտելու համար»,- ընդգծել է պորտուգալացի մասնագետը։

Այս խաղաշրջանում Մխիթարյանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» ընդամենը 6 խաղերի։