Բավ է պառակտվել
04-05-2021 21:47

Մոուրինյոն կփոխարինի Ֆոնսեկային «Ռոմայում»։ Լրատվամիջոցները հայտնում են Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին

Ժոզե Մոուրինյոն կփոխարինի Պաուլու Ֆոնսեկային «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնում, տեղեկացվում է իտալական ակումբի թվիթերում։
Վերջերս հայտնի դարձավ, որ մրցաշրջանի ավարտից հետո Ֆոնսեկան կլքի թիմը։ Մոուրինյոն կգլխավորի ակումբը 2021-2022 մրցաշրջանի սկզբից, «Ռոմայի» հետ պայմանագիրը կավարտվի 2024թ․ հունիսի 30-ին։
Հիշեցնենք, որ «Մանչեթեր Յունայթեդի» հետ պայմանգրի գործողության ժամանակ (2016-2018թթ) հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղում էր Մոուրինյոյի ղեկավարության ներքո, սակայն նրանց միջև տարաձայնություններ եղան։ Կարծիք կա, որ հենց այդ պատճառով Մխիթարյանը ժամկետից շուտ «ՄՅ»-ից տեղափոխվեց «Արսենալ», իսկ 2019 թվականին նրան վարձակալեց «Ռոման»։
Մինչդեռ մի քանի շաբաթ առաջ լրատվամիջոցները հայտնեցին Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին։
Ինչպես հայտնում է sportbox.ru-ն ՝ վկայակոչելով իր աղբյուրը, հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան զրուցել է թուրինցիների մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ հնարավոր տեղափոխության մասին: Սպիտակ-սևերը հետաքրքրություն են ցուցաբերել խաղացողի նկատմամբ և առաջարկ պատրաստել, մոտ ժամանակներս նրանք կստանան պատասխանը:

Ռայոլան բանակցություններ է վարում նաև «Ռոմայի» հետ Մխիթարյանի պայմանագիրը երկարաձգելու շուրջ: Ինքը՝ կիսապաշտպանը, ավելի հակված է մնալ Հռոմում:

32-ամյա Մխիթարյանի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 39 հանդիպում, խփել 11 գնդակ և կատարել նույնքան գոլային փոխանցում: