Բավ է պառակտվել
21-10-2016 10:26

Մոուրինիուն բացատրել է Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը հայտացուցակից

Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Ֆենըրբախչեին»:

Հայտացուցակից բացակայել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Մանչեսթերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիուն այս առիթով ասել է, թե Մխիթարյանը երկար ժամանակ չի խաղացել։

«Այս կազմը լավ է խաղում: Մի բան է վնասվածք չունենալը, մեկ այլ բան պաշտոնական հանդիպմանը պատրաստ լինելը»,-  ասել է Ժոզե Մոուրինիուն: