Բավ է պառակտվել
08-07-2021 21:41

Մոուրինյոն հրապարակել է «Ռոմայի» կազմը, որ կպատրաստվի նոր մրցաշրջանին

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է իտալական թիմի կազմը, որը կսկսի պատրաստվել նոր մրցաշրջանին։ Կազմում ընդգրված է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հաղորդում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։

Մոուրինյոն կազմից դուրս է թողել Պեդրո Ռոդրիգեսին, Խավիեր Պաստորեին, Ջասթին Կլույվերտին, Սթիվեն Նզոնզին, Ֆեդերիկո Ֆացիոյին, Դավիդե Սանտոնին, Ուիլիամ Բիանդային եւ Անտե Չորիչին։