Բավ է պառակտվել
21-09-2016 14:09

Մովսիսյանը կսկսի բանակցությունները «Սպարտակի» հետ ՄԼՍ–ում սեզոնի ավարտից հետո

«Ռեալ Սոլթ Լեյք» ամերիկյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որի իրավունքները պատկանում են ռուսական «Սպարտակին», մոսկովյան ակումբի հետ բանակցությունները կսկսի Ֆուտբոլի գլխավոր լիգայում (ՄԼՍ) սեզոնի ավարտից հետո, այս մասին տեղեկացրել է ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Մաքեյբը։

«Սպարտակը» հունվարի 15–ին Մովսիսյանին վարձակալության էր հանձնել «Ռեալ Սոլթ Լեյքին»։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2016 թ.–ի դեկտեմբերի 1–ը։

«Ինչպես հայտնի է, Յուրան այս սեզոն վարձակալության մեջ է։ Մենք կսպասենք ՄԼՍ–ում սեզոնի ավարտին և կսկսենք բանակցությունները «Սպարտակի» հետ։ «Սպարտակը» հիանալի է հանդես գալիս, և Յուրան երջանիկ է այդ կապակցությամբ։ Մովսիսյանի ապագայի մասին ավելի մանրամասն ոչինչ չեմ կարող ասել», – նշել է Մաքեյբը։

Հայաստանի հավաքականի հարձակվողը 2007-2009 թթ.-ին հանդես է եկել «Ռեալ Սոլթ լեյքի» կազմում, որի ընթացքում դարձել է 15 գոլի հեղինակ և դարձել ՄԼՍ-ի գավաթակիր: 2010 թ.-ին Մովսիսյանը հեռացել է ԱՄՆ-ից` հանուն կարիերայի Եվրոպայում, որտեղ ավելի վաղ հանդես է եկել դանիական «Ռաներսում» (30 խաղ, 12 գոլ):

Ռուսաստանում Մովսիսյանը 2011 թ.–ից հանդես է եկել «Կրասնոդարում» (51, 23) և «Սպարտակում» (66, 27)։

Ռուսաստանի 2015/16 թ.-ի առաջնության ընթացքում «Սպարտակի» կազմում Մովսիսյաննն անցկացրել է 11խաղ, որոնց ընթացքում դարձել է 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2017 թ.–ի ամառ: ՄԼՍ–ի ներկա խաղաշրջանում Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում անցկացրել է 24 խաղ և դարձել 9 գոլի հեղինակ: