Բավ է պառակտվել
29-06-2016 12:05

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է իր առաջին պաշտոնական խաղում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում:

Քիշնևում կայացած Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայ բասկետբոլիստները 83:64 հաշվով վստահ հաղթեցին Մոլդովայի թիմին:

Այս խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Անդրե Սպայթ Մկրտչյանն էր` 24 միավոր:

Երկրորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Անդորրայի թիմի հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 14:45-ին, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հայաստանի հավաքականը խաղում է B ենթախմբում Մոլդովայի, Անդորրայի և Ուելսի թիմերի հետ: